Նարեկ Սամսոնյանին ՀՔԾ են հրավիրել![]() 30 հունվարի 2020 - 13:07 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Տեղեկացնեմ, որ քիչ առաջ հրավիրվել եմ ՀՔԾ: Հրավերի մանրամասների և իմ որոշման մասին կհայտնեմ շուտով», - ասվում է գրառման մեջ: Հունվարի 28-ի երեկոյան Սամսոնյանը բերման էր ենթարկվել Ոստիկանություն ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով, բայց ավելի ուշ ազատ արձակվել։ Հունվարի 28-ին Ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման էին ենթարկել նաև ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին: Որոշ ժամանակ անց նրանք ազատ էին արձակվել: Բերման էին ենթարկվել նաև «Ադեկվադի» անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |