ՀՀ-ն կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր կստանա Չինաստանից31 հունվարի 2020 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Չինաստանից ախտորոշիչ թեստեր կստանա՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար, հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Արդեն ասվել է, որ բժշկական ախտորոշիչ թեստերի հետ կապված խնդիր ունենք, խնդիր ունեն բոլորը, քանի որ հիվանդությունը նոր է, ախտորոշիչ թեստը նոր է մշակվում։ Սակայն մենք այսօր արդեն պայմանավորվածություն ունենք չինական մի արտադրողի հետ՝ թեստեր ձեռք բերելու համար։ Դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք կիրառվեն», - ասել է նախարարը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ այդ թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանիշների ի հայտ գալու դեպքում։ «Մինչ օրս թե ՀՀ քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից և ունեցել են այդ ախտանիշները՝ փռշտոց, հազ, թե Չինաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման ախտանիշներ, նրանց մոտ կորոնավիրուսին բնորոշ կլինիկա չի եղել։ Նրանց մոտ եղել է սովորական գրիպի վիրուս։ 99,9% հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին Հայաստանում որևէ դեպք չունենք», - ասել է Թորոսյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ վարչապետի որոշմամբ ստեղծված կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստն արդեն եղել է, քննարկվել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ 1-2 օրվա ընթացքում որոշում կկայացվի և ՀՀ արտգործնախարարությունը համապատասխան հայտարարություն կանի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել: Ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում՝ 7736 դեպք, մյուս 98-ը՝ աշխարհի 18 երկրում: Փորձագետները հաստատել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման 8 դեպք: Ծանր վիճակում է 1370 մարդ, 213 հիվանդ մահացել է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |