Չինաստանում կորոնավիրուսից արդեն 722 մարդ է մահացել

Չինաստանում կորոնավիրուսից արդեն  722 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 7-ին երկրում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 722-ի, վարակվել է մոտ 34,500 մարդ, 2050 մարդ վերականգնվել և դուրս է գրվել, փոխանցում է ՌԻԱ Նովստին:

Փետրվարի 6-ին պաշտոնապես հաղորդվել էր մոտ 31,000 հիվանդի և 636 մահվան մասին:

Շաբաթվա վիճակագրական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի բոլոր ցուցանիշներն աճում են, սակայն դրականն այն է, որ օրական հայտնաբերված վարակների քանակը չի գերազանցում 4000-ը: Ըստ վիճակագրության՝ շաբաթվա ընթացքում աճել են նաև կորոնավիրուսից մահացության, ինչպես նաև հիվանդանոցներից դուրս գրվողների թվերը:

Փետրվարի 3-ից 7-ն ընկած հատվածում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը երբեմն ավելացել է, երբեմն՝ պակասել. փետրվարի 3-ին հայտնաբերվել է 3235 հիվանդության դեպք, ամսի 4-ին գրանցվել է կորոնավիրուսի 3887, 5-ին՝ 3694, իսկ 6-ին՝ 3143, փետրվարի 7-ին գրանցվել է կորոնավիրուսի 3399 դեպք: Մեծամասնությունը գրանցվել են Հուբեյ նահանգում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ:

Փետրվարի 6-ին ԱՀԿ-ն հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղ դեռևս գոյություն չունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---