Վարդենյաց լեռնանցքն ու Լարսը փակ են

Վարդենյաց լեռնանցքն ու Լարսը փակ են

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան:

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Չայնիի ոլորաններում ու Ջերմուկ-Գնդեվազում բուք է. այդ ճանապարհները, ինչպես նաև Սոթք-Քարվաճառը, Ապարանի և Արագածի միջհամայնքային ճանապարհները դժվարանցանելի են:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 838 տրանսպորտային միջոց՝ 720 բեռնատար և 118 մարդատար ավտոմեքենա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---