Երևանում հանցավոր խումբը հափշտակել է «Սանիթեքի» աղբամանները![]() 10 փետրվարի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Երևանում հանցավոր խումբ է բացահայտվել, որի նպատակն էր հափշտակել «Սանիթեքի» աղբամանները, տեղեկացնում է «ժողովուրդը»: Խմբի անդամներից Է.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Նուբարաշեն 11-րդ և 15-րդ փողոցներում տեղադրված «Սանիթեք» ընկերությանը պատկանող 100,000 դրամ արժողությամբ աղբամանները գաղտնի հափշտակելու շուրջ իր ծանոթ Թ.Մ-ի հետ նախնական համաձայնության գալու համար: Նրանք 2019-ի սեպտեմբերի 16-ին «Գազել» մեքենայով գնացել են նշված վայրեր, որտեղ խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին 18 աղբամանը տեղավորել են մեքենայի թափքում: Այնուհետև դրանք տեղափոխել են Նուբարաշեն Ա թաղամաս 86-րդ հողակտոր հասցե և այդկերպ հափշտակել՝ «Սանիթեք» ընկերությանը պատճառելով խոշոր չափի՝ 1,800,000 դրամի գույքային վնաս: Թ.Մ-ին ևս մեղադրանք է առաջադրվել: Վերոնշյալ անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |