Պատգամավորների՝ ձերբակալվածներին և կալանավորներին անարգել այցելելու նախագիծն ԱԺ հանձնաժողովում մերժվել է![]() 10 փետրվարի 2020 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած առաջարկին: Նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա նշել է, որ սա այն նախագծերից է, որն ընդդիմությունը միշտ ներկայացնում է, բայց իշխանությունը մերժում է: Սիմոնյանը հիշեցրել է, որ վերջին անգամ նույն փոփոխությունը դեռ 2017-ի հոկտեմբերին առաջարկել էր ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն առաջարկը մերժվել էր, գրում է «Հետքը»: «Օրենսդրությունը թույլ է տալիս պատգամավորներին առանց որևէ խոչընդոտի մուտք գործել ՁՊՎ-ներ կամ կալանավայրեր, բայց իրավական կարգավորումն այնպիսին է, որ անարգել մուտք գործեն, բայց էնտեղ պահվող անձանց հետ հանդիպումը կարող է արգելանքի հիմք հանդիսանալ»,- ասել է Սիմոնյանը: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն առաջարկել է նախագծին դեմ քվեարկել՝ ներկայցնելով Կառավարության բացասական եզրակացությունը: Արդյունքում օրինագիծը մերժվել է: ![]() ![]() Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |