Զգույշ եղեք. Արևը չի հասցնում ̶լ̶ա̶վ̶ ̶ա̶շ̶խ̶ա̶տ̶ի̶ ̶ հալեցնի Երևանի մայթերի սառույցը

Զգույշ եղեք. Արևը չի հասցնում  ̶լ̶ա̶վ̶ ̶ա̶շ̶խ̶ա̶տ̶ի̶ ̶ հալեցնի Երևանի մայթերի սառույցը

PanARMENIAN.Net - Փետրվարին ձյունը եկավ անսպասելի: Այնքանով, որ դրանից արդեն երկու օր է անցել, բայց մայթերով քայլելը մինչև հիմա վտանգավոր է. պարզապես կարող ես սայթաքել, ու, լավագույն դեպքում, մարմնիդ մի հատվածը տեղը տեղին ցավացնել: Վատագույնի մասին ավելի լավ է չմտածել, чтоб не накаркать, ինչպես ասում են:

Այն մասին, որ քաղաքապետարանը պատրաստ է ձմռանը, N կիլոգրամ / տոննա աղ ու ավազ է կուտակել, մի քանի նոր մեքենա ձեռք բերել / նվեր ստացել / պատրաստել / վերանորոգել... միշտ ենք լսում: Տարիներ շարունակ, ու անկախ նրանից, թե ով է նստած քաղաքապետարանում: Բայց հենց բանը հասնում է ձյանը, արդյունքի տարբերություն, կարծես, չենք զգում: Էլի շարունակում ենք լսել, որ տեխնիկան ամբողջ գիշեր աշխատել է, աղ ու ավազ ցանել և այլն, դուք էլ լսած կլինեք: Ուղղակի առավոտյան բախտներս բերում է՝ արևը դուրս է գալիս, ջերմաստիճանը բարձրանում է, ու ձյունն ու սառույցն արագ հալչում են:

Այս երկու օրը պատկերն այլ է. զուտ եղանակը որոշեց, որ ձմեռը դեռ չի ավարտվել, իսկ ձմռանը կարող է նաև մինուս լինել: Իսկ մինուսի ժամանակ արևը, փաստորեն, քիչ է օգնում, ու ամենուրեք սառույցը չի հասցնում հալեցնել: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ սառած ու վտանգավոր մայթեր:

Այս մի քանի լուսանկարն ամենակենտրոնական փողոցների մայթում են արվել՝ Աբովյան, Մոսկովյան, Սայաթ-Նովա: Մեր բակը ցույց չեմ տա, չնայած էլի ամենակենտրոնում է, ուղղակի վախենամ վախենաք նրանից, թե ինչպես են ձմեռային անվադողներով մեքենաները սահելով երթևեկում ու փորձում նեղ շլամբավոներով™ լի բակերում իրար չբախվել: Ու այս պահին խոսքը դեռ ամենակենտրոնի մասին է, ծայրամասերի մասին մտածելն ավելի վախենալու է:

Չխորանանք, թե ով է մեղավոր: Դեռ տարիրներ առաջ քաղաքապետարանում ասում էին՝ մայթերը մաքրելն իրենց գործը չէ, կոպիտ ասած՝ «ամեն մեկը պետք է իր դուռը մաքրի», բայց, հավանաբար, ստիպել անբարեխիղճ տնտեսվարողին իր դուռը մաքրել կարող են: Այլ հարց է՝ ուզում են, թե ոչ:

Բակերի մասով էլ… պարզ չէ:

Երեկ նույն Մաշտոցի պողոտայով քայլելիս միայն մի տեղ եմ ԼԻՔԸ ավազ տեսել՝ Արամ Խաչատրյան համերգասրահի դիմաց, այն էլ՝ երեկոյան, որովհետև դրանից մի քանի ժամ առաջ նույն հատվածը սառցապատ էր: Ուղղակի երեկոյան համերգ էր, որին նաև վարչապետն ու այլ պաշտոնյաներ էին մասնակցում:

Ասածս ինչ է՝ բախտավոր ենք, որ Հայաստանում ձմռանն ավելի շատ աշուն է լինում ու շատերը ձմեռային սապոգ անգամ չեն առնում, թե չէ… ԹեՉէի մասին էլ, թեպետ, ավելի լավ է չմտածել:

Զգույշ եղեք~

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---