Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոխվել են10 փետրվարի 2020 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը չի հաստատել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները, նրանց նոր մեղադրանք է առաջադրվել։ Aysor.am-ի հաղորդմամբ՝ վերահսկող դատախազը մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու որոշում է կայացրել ու այն հետ է ուղարկել քննիչին։ Ըստ դատախազության` նախաքննական մարմինը ճիշտ չի որակել մեղադրյալների կատարած արարքները։ Դատախազությունից հաղորդել են, որ քրգործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասին (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել) և 314-րդ հոդվածի 1-ին մասին (Պաշտոնեական կեղծիք): Մինչ դատախազության այս որոշումը նախկին պաշտնյաները մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը և պաշտոնեական կեղծիք կատարելը): Բաբայանին և Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը, ըստ էության, մեղմացվել է. իշխանություն յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար նախատեսված է 10-15 տարվա ազատազրկում, իսկ նոր առաջադրված 308 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է 2-6 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով։ Ըստ մեղադրանքի՝ մինչև 2015-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելն իրենց կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու և այդ պաշտոնում մինչև 65 տարեկան պաշտոնավարելու հնարավորությունն ապահովելու համար նրանք ընդունել են գործող Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարական՝ այդ պաշտոնում ներկայացնելով Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Ըստ Դատախազության՝ կատարված արարքը ծանր հետևանքներ է առաջացրել ՀՀ օրինական շահերի համար, չի իրագործվել ՀՀ քաղաքացիների կամարտահայտումը: Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել նախագծին, ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։ ՍԴ դատավորները չեն մեկնաբանել ԱԺ քվեարկությունը։ Մինչ նախագծերի ընդունումը՝ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել էին ՀՀ իշխանությանը շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքն օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։ Փետրվարի 9-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու հրամանագիրը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |