Վիրաբյան. Երևանի դպրոցներում բացակայողները շատ են միայն կենտրոնում10 փետրվարի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ի դրությամբ Երևանի դպրոցներում բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է միայն Կենտրոն վարչական շրջանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ մեկնաբանելով Երևանի դպրոցներում մեծ թվով բացակայությունների մասին լուրերը: «Դա, թերևս, պայմանավորված է գրիպի վարակի տարածման մասին ուռճացված տեղեկատվությամբ, որը ծնողների շրջանում մտահոգություն է առաջացրել: Ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացը կազմակերպվում է բնականոն հունով»,- ասվում է գրառման մեջ: Նա տեղեկացրել է, որ փետրվարի 10-ի դրությամբ Երևանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է՝ 15,9%: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Երևանի հանրակրթական դպրոցներում շատ մեծ է բացակայող երեխաների թիվը: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Աղբալյանի անվան 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա է 727-ը, իսկ Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի 1866 աշակերտից՝ 1421-ը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |