ՃՈ-ն մեկ շաբաթում անսթափ վիճակում գտնվող 62 վարորդի է գտել![]() 10 փետրվարի 2020 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ից 9-ը Ճանապարհային ոստիկանությունն անսթափ վիճակում 62 վարորդի է հայտնաբերել, որոնց մեքենաներն արդյունքում տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանում ընդհանուր առմամբ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 214 մեքենա, որոնցից 20-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները համապատասխան փաստաթղթեր չեն ունեցել կամ կոպտորեն խախտել են երթևեկության կանոնները: Նույն ժամանակահատվածում մարզերում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 52 մեքենա, 42-ի վարորդը ոչ սթափ վիճակում էին։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 2 մեքենա, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 26, թաղանթապատված դիմապակիով` 79։
2020-ի հունվարի 1-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 1 տարով զրկվել են վարորդական իրավունքից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |