ԶԼՄ. ՀՀ-ում բենզինն ու դիզվառելիքն էժանացել են

ԶԼՄ. ՀՀ-ում բենզինն ու դիզվառելիքն էժանացել են

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է $1.09՝ հունվարի $1.11-ի դիմաց: Փետրվարի 11-ի դրությամբ ՀՀ-ում բենզինի և դիզելային վառելիքի գները 10 դրամով նվազել են, գրում է «Ժողովուրդը»:

Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիումը՝ 420 դրամով: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է նաև Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համեմատ, բենզինն ամենաբարձր գինն ունի ՀՀ-ում:

Ղազախստանում բենզինի 1 լ միջին գինը կազմում է 220 դրամ, Բելառուսում՝ 390 դրամ, Ռուսաստանում՝ 346 դրամ, Ղրղզստանում՝ մոտ 298 դրամ:

2019-ի վերջում Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասետ Մագաուովը հայտարարել էր, որ հայկական կողմը համաձայնել է բենզին ներկրել Ղազախստանից, ինչի արդյունքում ակնկալվում է արձանագրել գների նվազում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---