Վերմիշյանի գործով ևս 6 անձ է մեղադրվում14 փետրվարի 2020 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով ևս 6 անձի է մեղադրանք առաջադրվել։ «Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով»,-տեղեկացնում է Aysor.am-ը ԱԱԾ-ի վրա հղումով: Վերմիշյանը կալանավորվել է կաշառք ստանալու քրգործի շրջանակում: Ըստ ԱԱԾ-ի` նա 1-2.5 մլն դրամի գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց շինաշխատանքներ կատարողների օգտին գործողություններ է արել կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանը։ Բացի այդ, նա 2019-ի հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինընկերության սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով $5000 և մոտ 2․3 մլն դրամին համարժեք շինանյութ։ Վերմիշյանը խոստովանել է մեղքը: 2019-ի մարտի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ նա նշանակվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |