«Կանազի» շենքում նոր թատրոն ու դպրոց կգործեն. Շինարարությունը սկսվել է

«Կանազի» շենքում նոր թատրոն ու դպրոց կգործեն. Շինարարությունը  սկսվել է

PanARMENIAN.Net - «Կանազի» մշակույթի տան շենքում նոր թատրոն ու դպրոց կգործեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը՝ նշելով, որ նոր բեմի ու մասնագետների անհրաժեշտություն է առաջացել:

«Բեմ ունենալը թանկ հաճույք է, բայց դա պետք է, որովհետև մեր քաղաքում, էլ չեմ խոսում հանրապետության մասին, գրեթե չունենք 21-րդ դարին համապատասխանող բեմ՝ լուսային, ձայնային ու բեմի շարժական հնարավորություններով»,- ասել է դերասանը, տեղեկացնում է Shantnews.am-ը:

Թոխատյանը նշել է, որ նախատեսված բեմի համար պատրաստի դերասան պետք է լինի՝ ուրիշ մտածելակերպով:

«Կոպիտ ասած՝ մենք մեզ համար ենք պատրաստելու դերասանների»,- նշել է նա:

Շինաշխատանքներն արդեն սկսվել են: Առաջինը պատրաստ կլինի դպրոցը, հետո՝ մնացածը: Դպրոցի ու թատրոնի ստեղծման աշխատանքներում պետական գումարներ չեն օգտագործվելու: Թոխատյանն ասել է, որ չեն էլ ակնկալում. շենքը ստացել են՝ բավական է:

Իսկ շենքը տրամադրվել է ներդրումային ծրագրի դիմաց՝ անհատույց:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին է փոխանցվում 1958-ին կառուցված «Կանազի» մշակույթի կենտրոնի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում: Այն համարվում է պատմամշակութային հուշարձան:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---