Բաբաջանյան. Միանում եմ «Այո»-ի քարոզարշավին18 փետրվարի 2020 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել ակտիվորեն մասնակցել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին՝ համարելով այն անկյունաքարային իրադարձություն պետության և հասրակության համար: Ավելի վաղ «Ոչ»-ի շտաբի ձևավորման մասին հայտնել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը։ Նա հրապարակել էր նաև «Ոչ»-ի քարոզչական խմբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը: «Այդ կարևոր քվեարկությանը մասնակցելով մենք ոչ միայն հանգուցալուծելու ենք Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ ձգվող ճգնաժամը, այլև ճանապարհ ենք հարթելու մեր պետության ապագայի, մեր պետականությունն ամրապնդող բարեփոխումների համար, և, որ ամենակարևորն է, այս հանրաքվեի արդյունքում ժողովրդին՝ մեզ ենք վերադարձնելու բռնազավթված Սահմանադրությունը»,- հայտարարել է Բաբաջանյանը։ «Այո»-ի քարոզարշավին մասնակցելու պատգամավորի կոչին միացել են է 5 գործիչ ու քաղաքագետ: Արդեն ձևավորվել են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչական կողմերը: ԿԸՀ-ն փետրվարի 17-ին հրապարակել է հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը, որտեղ 44 պատգամվոր կա: Նույն օրը մեկնարկել է նաև հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի ապրիլի 3-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |