ԿԸՀ. «Ոչ»-ի քարոզչական կողմ գրանցելու դիմում կա18 փետրվարի 2020 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ որպես «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Ավելի վաղ «Ոչ»-ի շտաբի ձևավորման մասին հայտնել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը։ Նա նշել էր, որ մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ փետրվարի 18-ին կդիմեն ԿԸՀ։ Մելիքյանը, իր հերթին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ոչ»-ի քարոզչական խմբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը, ովքեր են` Ռուբեն Մելիքյանը, Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթևոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը և Արսեն Մկրտչյանը։ ԿԸՀ-ն փետրվարի 17-ին հրապարակել էր հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը, որտեղ 44 պատգամվոր կա: Նույն օրը մեկնարկել է նաև հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի ապրիլի 3-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |