ԳՇ պետը՝ բանակում քրենթամշակույթի մասին. Չի կարող հասարակությունում լինել, բանակում՝ ոչ![]() 18 փետրվարի 2020 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Բանակում քրեական ենթամշակույթի մասով պատասխանները պետք է տրվեն քրգործի շրջանակում, հայտարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Դավթյանն ԱԺ-ում էր` մասնակցելու փակ աշխատանքային հանդիպմանը, որի նպատակը վերջին շրջանում բանակում մտահոգիչ դեպքերի քննարկումն էր: Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա էին նաև ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ: «Ընդհանուր՝ գլոբալ առումով, նման տարրեր, իհարկե, կան բանակում, ինչպես նաև հասարակության մեջ: Չի կարող հասարակությունում դա լինել, բանակում՝ չլինել: Իհարկե, բավականին դաշտ ունենք աշխատելու»,- ասել է նա: Տարեսկզբից բանակում մահվան 13 դեպք է գրանցվել, տարբեր, այդ թվում՝ չպարզված, հանգամանքներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2020-ին բանակում դեպքերի վերաբերյալ փետրվարի 17-ին անցկացված խորհրդակցության արդյունքում մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ են կայացվել: Դավթյանը նշել է նաև, որ զինծառայողների մահվան բոլոր դեպքերով ծառայողական քննություն է տարվում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |