Չինաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ կարգելվի19 փետրվարի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով Չինաստանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ՌԴ, փոխանցում է ՌԲԿ-ն: Արգելքը փետրվարի 20-ից կսկսի գործել ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ երկիր գործնական կամ մասնավոր այց կատարողների համար: Որոշումն ընդունվել է «բնակչության առողջությունը պաշտպանելու և կորոնավիրուսի չտարածման նպատակով»: Ռուսաստանը որոշել է նաև փետրվարի 19-ից ժամանակավորապես կասեցնել չինացիներին մուտքի արտոնագրի տրամադրումը: Չինաստանի ազգային առողջապահական հանձնաժողովի տվյալով՝ երկրում գրանցել է կորոնավիրուսի 74,185 դեպք: ԱՀԿ տվյալով՝ փետրվարի 18-ի դրությամբ՝ Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված 804 մարդ կա, ընդհանուր առմամբ, մահացածների թիվը հասել է 2010-ի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |