Դադիվանքից գողության համար 3 անձ է բերման ենթարկվել![]() 20 փետրվարի 2020 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Դադիվանքի եկեղեցական համալիրից գողության դեպքը բացահայտվել է. 3 անձ բերման է ենթարկվել: Արցախի ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի երեք բնակչի՝ 1996-ին ծնված Ն. Ս.-ին, 1996-ին ծնված Գ. Ա.-ին և 1995-ին ծնված Ժ. Մ.-ին: Նրանք Դադիվանքի չկողպված դռնով մուտք են գործել փոքր եկեղեցու սրահ և գողացել գանձանակը: Գողոնն առգրավվել է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: Ավելի վաղ եկեղեցուց գողության մասին ԱՀ ոստիկանություն էր ահազանգել Արցախի Շահումյանի շրջանի բնակիչ, 1965-ին ծնված Գ.Գ.-ն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |