2 օր Արցախի նախակրթարաններում և դպրոցներում դաս չի լինի![]() 21 փետրվարի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-22-ին Արցախում գործող ոչ մի հանրակրթական և նախադպրոցական հաստատություն չի գործի՝ բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի և համաճարակաբանական լարված իրավիճակի պատճառով: Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ հիվանդությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով, կառույցին ենթակա բուժհիմնարկների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքները փետրվարի 22-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը, կաշխատեն մինչև ժամը 15:00-ն: ԱՆ-ից հորդորել են չշփվել գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հիգիենայի կանոնները և հետևել մյուս բոլոր խորհուրդներին՝ հետգրիպյան բարդություններից խուսափելու համար: ![]() ![]() ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |