Լավաշի օր՝ Ծաղկունքում. Կուստուրիցան ելույթ կունենա![]() 21 փետրվարի 2020 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում օգոստոսի 1-ին Լավաշի օր է լինելու, որի ավարտին ելույթ կունենա սերբ հայտնիերաժիշտ Էմիր Կուստուրիցան` No Smoking Orchestra բենդի հետ: Միջոցառումը նվիրված է հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Լավաշի օրվա մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել տարբեր ռեստորանների և տեղաբնակների ներկայացրած հայկական սնունդը և խմիչքները, հետևել լավաշ թխելուն, լսել դրա պատմությունները և մասնակցել թխման արարողությանը: Ներկայացված սննդի տեսականին, խմիչքները և ձեռքի աշխատանքները մասնակիցները կարող են գնել՝ նպաստելով գյուղացիներին և համայնքների զարգացմանը: Կազմակերպիչները հույս են հայտնել, որ ամեն տարի Լավաշի օրը կհյուրընկալի մի երկիր, որը կներկայացնի իր ազգային հացն ու խոհանոցը: Միջոցառման նպատակներից է հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ սևեռելը՝ կարևորելով դրանց համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը: Հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով Լավաշի օրվա մասին, հայտարարել էր, որ արդեն սկսում են նախապատրաստական աշխատանքներն ու ակտիվ գործակցելու են տուրօպերատորների հետ: ![]() ![]() Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին Նախագծի երկրորդ փուլի աշխատանքներն ավարտված են, այժմ աշխատանքներ են տարվում երրորդ փուլի ուղղությամբ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |