Կորոնավիրուսի դեպք ՀՀ-ում չկա, թեստերի պակաս՝ ևս24 փետրվարի 2020 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը լիարժեք պատրաստ է կորոնավիրուսի դեպքերի ժամանակ մարդկանց համապատասխան բուժօգնություն ցույց տալու, աշխատանքներ են տարվում, որ լիարժեք պատրաստ լինենք նաև հնարավոր համաճարակի զարգացման դեպքում, հայտարարել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ում հսկողություն է իրականացվում կորոնավիրուսի դեպքերի կանխարգելման համար, հոսպիտալացման 83 դեպք է եղել, բոլորը թեստավորվել են և վարակ չի հայտնաբերվել: Վանյանը նշել է, որ առողջապահության նախարարությունը գնահատել է կարողությունները՝ հնարավոր համաճարակի դեպքում պատրաստված լինելու համար: Ասում է՝ այս պահին ՀՀ-ն ունի կորոնավիրուսի հայտնաբերման 600-700 թեստ, սպասվում է, որ ևս 1000-ը կբերվի: Թեստավորումն արվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտներով: Բժշկական դիմակների պակասի մասին հարցին Վանյանը պատասխանել է՝ գները բարձրացնող և դրա արդյունքում դիմակները ՀՀ սահմանից դուրս վաճառող տնտեսվարողները կպատժվեն: «Եթե չեմ սխալվում, մոտ 160,000-ը նորից ձեռք է բերվել և հիմա գործընթաց է տարվում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար», - հայտնել է Վանյանը՝ հավելելով, որ բժշկական դիմակների պակաս կա մի շարք երկրներում։ Հայաստանը 2 շաբաթով կդադարեցնի ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ ոչ ամբողջական սահմանափակումներ կկիրառվեն: Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը, ըստ ԶԼՄ-ների, հասել է 50-ի: Այդ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտարարելուց հետո սոցցանցերում խոսակցություններ սկսվեցին բժշկական դիմակների պակասի, դրանց՝ արտերկրում վաճառվելու մասին: ՏՄՊՊՀ-ն հորդորել է զերծ մնալ բժշկական դիմակների և հակավիրուսային դեղերի գների բարձրացումից: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |