ՏՄՊՊՀ. Զերծ մնացեք բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի չհիմնավորված թանկացումներից24 փետրվարի 2020 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հորդորում է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից: ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է նաև, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտարկումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում կհարուցվեն վարչական վարույթներ և կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ: Բժշկական դիմակները մեծ պահանջարկ ունեն պայմանավորված նոր կորոնավիրուսի տարածման հետ, որը գրանցվել է նաև ՀՀ հարևան Իրանում: Հայաստանը 2 շաբաթով դադարեցրել է ցամաքային հաղորդակցությունն այդ երկրի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ կիրառվել է ոչ ամբողջական սահմանափակումներ: Իրանում կորոնավիրուսից արդեն 12 մարդ է մահացել, 47-ի մոտ վիրուսը հաստատվել է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |