Նախագիծ. Դատավորի թեկնածուները հոգեբանական թեստ կանցնեն25 փետրվարի 2020 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ անցնեն, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Թեստի հարթակն օրենքի նոր նախագծի պահանջն է, որի էլեկտրոնային տարբերակն ապագայում պետք է մշակվի: Նախագծով առաջարկվում է նաև դատավորների թեկնածուների տարիքը ներկայիս 28-ի փոխարեն նվազեցնել է 25-ի։ Բացի այդ. սահմանվել են դատավորների կոռուպցիոն ու կարգապահական խախտումների դեպքում վարույթներ հարուցելու կարգերը։ Նախատեսվում է նաև ստեղծել Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած կլինի 5 անդամից և կքննարկի դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները։ Անդրադառնալով դատաիրավական համակարգի բարեփոխումները հենց դատական համակարգից սկսելուն՝ նախարարը նշել է, որ դատական իշխանությունն է անկյունային դեր խաղում արդարադատության կայացման մեջ։ Առաջարկվող փոփոխությունները ներկայացնելով՝ Բադասյանը հայտնել է, որ օրենսդրական նախագծերի փաթեթը լայն քննարկում և միջազգային փորձաքննություն է անցել, արժանացել Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |