ԱԱԾ. «Զվարթնոցում» ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակներն աշակերտներ են

ԱԱԾ. «Զվարթնոցում» ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակներն աշակերտներ են

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակները Երևանի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ էին, տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից:

Ըստ կառույցի՝ նրանք, թեթևամտորեն վերաբերվելով իրենց արարքի հանրորեն վտանգավորությանը և հնարավոր հետևանքներին, գովազդային վահանակի վրա տեղադրված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և հայտնել, որ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտի ռումբը:

Վարկային կազմակերպության աշխատակիցն ահազանգել է իրավապահներին: ԱԱԾ-ն ձեռնարկել է համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ բացահայտելով անչափահասների գործունեությունը:

Ենթադրյալ հանցանք կատարած անձինք հայտնաբերվել և փոխանցվել են ՀՀ ոստիկանությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

ԱԱԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ այսօրինակ հակաիրավական և հանրավտանգ հետևանքներ առաջացնող վարքագիծ դրսևորելուց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---