Թորոսյան. Վրաստանում կորոնավիրուսով հիվանդի հետ 4 շփվածի մոտ վարակ չկա

Թորոսյան. Վրաստանում կորոնավիրուսով հիվանդի հետ 4 շփվածի մոտ վարակ չկա

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ պացիենտի հետ շփված 4 անձի մոտ հետազոտության արդյունքում վարակ չի հայտնաբերվել, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հայտնել է նրա վրացի պաշտոնակից Եկատերինե Տիկարաձեն:

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Թորոսյանը, նա խոսել է Տիկարաձեի հետ՝ հասկանալու համար կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հարևան երկրում:

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում 1 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը երկիր է ժամանել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։

Ըստ նախարարի՝ Վրաստանում կորոնավիորսով վարակված անձի հետ շփվածները 14 օր կմնան կարանտինի մեջ:

Al Jazeera-ի հաղորդմամբ՝ փետրվարի 27-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահվան 19 դեպք կար, վարակակիրների թիվը հասել է մոտ 139-ի: ՀՀ-ն երկու շաբաթով փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը և սահմանափակել օդային հաղորդակցությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---