ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին փոխհատուցել լրագրող Իսմայիլովային

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին փոխհատուցել լրագրող Իսմայիլովային

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին 20,000 եվրո փոխհատուցում վճարել լրագրող Խադիջա Իսմայիլովային:

«Դատարանը ճանաչում է, որ իշխանությունների գործողությունները թելադրված են եղել ոչ կոռեկտ պատճառներով և ուղղված են լրագրողի լռեցնելուն և նրան լրագրողական գործունեության համար պատժելուն»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ, մեջբերում է BBC-ն:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկվար Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի որոշումը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի:

«Մենք ընդունում ենք ՄԻԵԴ-ի գերակայությունը, ուստի կատարելու ենք կայացված վճիռները»,- ասել է նա:

Սա ադրբեջանցի լրագրողի օգտին արդեն 3-րդ որոշումն է: Ադրբեջանի կառավարությունը դեռևս միայն 2017-ին փակված առաջին գործով նախատեսված գումարն է հատկացրել: Այն ժամանակ Իսմայիլովան պետք է 6000 եվրո ստանար ապօրինի ձերբակալության և Բաքվում 2013-ին խաղաղ ցույցին մասնակցելու համար վճարած տուգանքի համար: Գումարը փոխանցվեց Իսմայիլովայի բանկային հաշվեհամարին, որը, սակայն, արգելափակվեց և մինչև օրս այդ վիճակում է:

Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Նա ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---