29 փետրվարի 2020 - 17:45 AMT
Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է կոմերցիոն նպատակով, մյուսները կիրականացվեն ըստ չվացուցակի

Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է դեռևս 1 ամիս առաջ և պայմանավորված է բացառապես կոմերցիոն նպատակով, հայտարարել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Երևան - Թբիլիսի - Երևան մյուս բոլոր չվերթներն իրականացվում են համաձայն չվացուցակի»,- հայտարարել է Խաչատրյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիից Երևան չվերթները չեղարկվել են: Նախատեսվում էր, որ փետրվարի 29-ին` թռիչքներ պետք է կատարեին ինչպես Georgian Airways-ը, այնպես էլ Armenia Aircompany-ն: