Ավելի քան 100,000 փախստական լքել է Թուրքիան

Ավելի քան 100,000 փախստական լքել է Թուրքիան

PanARMENIAN.Net - Փախստականների համար Եվրոպայի հետ սահմանը բացելու մասին հայտարարությունից հետո ավելի քան 100,000 փախստական արդեն լքել է Թուրքիայի տարածքը՝ թուրք-հունական ու թուրք-բուլղարական սահմանով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախար Սուլեյման Սոյլուն:

Վերջին օրերին Թուրքիայի տարբեր շրջաններից դեպի Եվրոպա են շարժվում տասնյակ հազարավոր փախստականներ և կուտակվում հիմնականում թուրք-հունական սահմանին: Հունաստանը սահմանը փակել է ու ամեն կերպ փորձում է թույլ չտալ փախստականների մուտքը երկիր: Նրանց զգալի մասն Էգեյան ծովով նավերով շարժվում է հունական կղզիներ, տեղեկացնում է, Ermenihaber-ը:

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ԵՄ երկրների արտգործնախարարներին կոչ է արել արտակարգ նիստ գումարել Իդլիբի թեմայով: Հայտարարության մեջ Բորելն անդրադարձել է նաև Հունաստանի սահմանին կուտակվող սիրիացի փախստականների վիճակին:

«Մենք ուշադիր հետևում ենք մեր արտաքին սահմանների միգրացիոն վիճակին: Պետք է իրականացնել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կնքված միգրացիոն համաձայնագրի պահանջները: Մենք աջակցում ենք Հունաստանին ու Բուլղարիային»,- ասել է Բորելը:

Հունաստանի կառավարությունն ապօրինի ներգաղթյալների հետ կապված իրավիճակն ազգային անվտանգությանը սպառնալիք է համարում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Հունաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Ստելիոս Փեթսասի՝ Թուրքիան ուղղորդում և խրախուսում է ապoրինի ներգաղթյալների տեղաշարժը:

Փետրվարի 27-ին Իդլիբ նահանգում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 33 թուրք զինվորականի սպանությունից հետո Անկարան հայտարարել էր, որ այլևս ի վիճակի չէ պահել Սիրիայից Եվրոպա շարժվող փախստականներին:

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---