Եղեգնաձորում ծեծված և մոտ 6 ամիս կոմայի մեջ գտնվող սպայի հարազատները բողոքի ակցիա են արել Զինհոսպիտալի դիմաց

Եղեգնաձորում ծեծված և մոտ 6 ամիս կոմայի մեջ գտնվող սպայի հարազատները բողոքի ակցիա են արել Զինհոսպիտալի դիմաց

PanARMENIAN.Net - Եղեգնաձորում 2019-ի սեպտեմբերին՝ մոտ 6 ամիս առաջ ծեծի ենթարկված և կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթրայանի հարազատները Զինվորական հոսպիտալի դիմաց բողոքի ակցիա են արել՝ ընդդեմ գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդության, փոխանցում է Ա1+-ը:

Մարտի 6-ին վերաքննիչ դատարանը բավարարել է Գրիգորյանին 1.5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Սպայի հայրը հայտնել է, որ եթե մինչև երկուշաբթի իր պահանջը չկատարեն, նամակներ կուղարկի Եվրադատարան ու Եվրախորհուրդ:

Նա նշել է, որ հինգշաբթի՝ 12-ին պատրաստվում է կառավարության շենքի առաջ գործի մասին փաստեր ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նրա խոսքով` սպայի առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա:

2019 սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձորի շենքերից մեկի բակում վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էր ստացել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ևս 2 սպա: Միջադեպից հետո ձերբակալվել էր Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը: Մարզպետն այդ միջադեպից հետո հրաժարական էր տվել, նրա առնչությունը միջադեպին հերքվել էր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---