Երևանի որոշ ծննդատներում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում

Երևանի որոշ ծննդատներում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում

PanARMENIAN.Net - Երևանում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ծրագրի առաջին փուլին միացած բուժկազմակերպություններն են՝ Էրեբունի ԲԿ-ն (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:

«Նշված բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվելու են հետևյալ պետական գրանցումները՝ երեխայի ծննդի պետական գրանցում, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում, ամուսնության պետական գրանցում: Էրեբունի բժշկական կենտրոնում այս ծրագրի շրջանակում առաջին ծննդյան վկայականն անձամբ հանձնեցի փոքրիկ Մերիի մայրիկին՝ Անիին»,-ասվում է նախարարի գրառման մեջ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկած այս ծրագիրը շարունակական է լինելու և փուլ առ փուլ կտարածվի հանրապետությունում ծննդօգնություն տրամադրող բոլոր բուժկազմակերպություններում:

Հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 300,000 դրամ։ Որոշումը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---