Գայի պողոտայում երթևեկությունը կփոփոխվի![]() 9 մարտի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Երևանի Գայի պողոտայում մարտի 10-ից երթևեկությունը կփոփոխվի: Նպատակն է Գայի պողոտա - Մոլդովական - Լվովյան փողոց խաչմերուկից մինչև Գայի պողոտա - Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես նաև Գայի պողոտա - Թոթովենցի փողոց խաչմերուկում մեծացնելու երթևեկության թողունակությունը և հապաղումներից ու խցանումներից խուսափել: Արդյունքում, Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթևեկության երկու ուղղությամբ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: Միաժամանակ՝ Թոթովենցի երթևեկելի 1-ին գոտով դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևելել ուղիղ կամ դեպի աջ, նախկինում միայն աջի փոխարեն, իսկ 2-րդ գոտով երթևեկողները կարող են երթևեկել միայն ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախի փոխարեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |