Ադրբեջանում չեղարկել են Նովրուզի միջոցառումները և հորդորել հետաձգել հարսանիքները10 մարտի 2020 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը՝ Ադրբեջանում չեղարկել են Նովրուզի տոնական միջոցառումները: Այդ մասին հայտարարել է այդ երկրի Կառավարությանը կից գործող Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Haqqin.az-ը: «Հաշվի առնելով խորհրդակցությունները մասնագետների և ԱՀԿ հանձնարարականները` օպերատիվ շտաբը հորդորում է կազմակերպություններին առաջիկայում չանցկացնել զանգվածային միջոցառումներ՝ հետաձգելով դրանք»,- ասվում է հայտարարության մեջ: Ադրբեջանի կառավարությունը նաև կոչ է արել հետաձգել առաջիկա ամիսներին նախատեսվող հարսանիքները: Խորհուրդ չի տրվում նաև զանգվածային սգո միջոցառումներ անցկացնել: «Վիրուսի տարածումը կանխելու համար կոչ ենք անում քաղաքացիներին հեռու մնալ մարդկանց կուտակումներից, փակ տարածքներից և պահպանել կանխարգելիչ միջոցառումները»,- ասվում է հայտարարության մեջ: Ադրբեջանում կորոնավիրուսով 11 մարդ է վարակվել: Նրանք հիմնականում Իրանից են վերադարձել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |