Իտալիան կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի

Իտալիան կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի

PanARMENIAN.Net - Ծերացող բնակչությամբ Իտալիան կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի. երկրում հաստատված դեպքերից 5%-ը մահով են ավարտվում:

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Իտալիայում վերջին մեկ շաբաթում ավելի շատ մարդ է մահացել, քան վարակակիրների ամենամեծ թիվն ունեցող Չինաստանում:

Իտալիայում վիրուսից մահացության ցուցանիշը բարձր է՝ անգամ կորոնավիրուսի ամենամեծ տարածումն ունեցող երկրների հետ համեմատ. համաշխարհային ցուցանիշով՝ վիրուսից միջինում մահացության 3.5% է գրանցվում:

Իտալիայում բժիշկներն անհանգստանում են նաև, որ վարակի ծանր դեպքերի պարագայում՝ հիվանդանոցային մահճակալների պակասը կարող է ավելացնել մահացության ցուցանիշը:

Մարտի 11-ի տվյալներով՝ Իտալիայում գրանցվել է վիրուսով վարակման մոտ 10,149 դեպք, երկրում մահացել է 631 մարդ: Իտալիան շարունակում է Չինաստանից հետո ամենաշատ վարակակիրներ և մահվան դեպքեր ունեցող երկիրը մնալ: Չինատանում վարակից մահացել է 3000-ից ավելի մարդ, վարակակիրները թիվն անցնում է 80,000-ը:

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---