Պուտինի հետագա պաշտոնավարումն արտոնող սահմանադրական փոփոխության օրինագիծն ընդունվել է

Պուտինի հետագա պաշտոնավարումն արտոնող սահմանադրական փոփոխության օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - ՌԴ Պետական դուման ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետագա պաշտոնավարումն արտոնող սահմանադրական փոփոխության մասին օրինագիծը: Այժմ փաստաթուղթը կուղարկվի Դաշնության խորհրդի հաստատմանը՝ իրենց հավանությունը պետք է տան ռեգիոնների առնվազն երկու երրորդը: Դրանից հետո օրենքը կուղարկվի ՌԴ նախագահի հաստատմանը:

Պուտինն ավելի վաղ ասել է, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի համաժողովրդական քվեարկությունից հետո:

Հիմնական օրենքում ուղղում կարվի, որով գործող նախագահը կկարողանա մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, գրում է ՌԲԿ-ն:

Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 383 պատգամավոր, դեմ՝ 0, 43 -ը ձեռնպահ են մնացել:

Պուտինի նախագահական ժամկետները նոր սահմանադրությամբ զրոյացնելու և նրան կրկին ընտրվելու հնարավորություն տալու վերաբերյալ առաջարկով հանդես էր եկել ՌԴ Պետդումայի պատգամավոր Վալենտինա Տերեշկովան:

Պուտինի նախագահության ժամկետը լրանում է 2024-ին, որից հետո, ըստ գործող սահմանադրության, նա այլևս չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը: Առաջին անգամ նա ՌԴ նախագահ է ընտրվել 2000-ին, ապա վերընտրվել 2004, 2012 և 2018 թվականներին: 2012-ի նախագահական ընտրություններից առաջ նախագահի լիազորությունները 4-ից ավելացվեցին մինչև 6 տարի: 2008-2012թթ.,Պուտինը եղել է ՌԴ վարչապետը, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Մեդվեդևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---