Տոկիոյի Օլիմպիադան կորոնավիրուսի պատճառով կարող է հետաձգվել 1-2 տարով11 մարտի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով 1-2 տարով հետաձգելն «առավել ընդունելի տարբերակը» կարող է լինել, հայտարարել է Ճապոնիայի Ազգային օլիմպիական կոմիտեի անդամ Հարույուկի Տակահասին: Ըստ նրա՝ ֆինանսական վնասը խաղերի չեղարկումից կամ առանց հանդիսատեսի անցկացնելուց չափազանց մեծ կլինի, իսկ 1 տարուց պակաս հետաձգելու դեպքում դա կարող է հակասել մյուս մեծ մարզային մրցումների ժամանակացույցին: Ճապոնիայի ԱՕԿ-ը նոր է սկսել քննարկել հնարավոր սցենարները, քանի որ ԱՕԿ նախագահության վերջին նիստը 2019-ի դեկտեմբերին էր, երբ համաճարակն այդքան չէր տարածվել, գրում է Deutsche Welle-ն: Ճապոնիայի կառավարությունը բացասաբար է արձագանքել Տակահասիի հայտարարությանը: «Չեղարկումը կամ հետաձգումն ուղղակի անիմաստ են, մենք չենք քննարկում նման հարց»,- ասել է խաղերի նախապատրաստման պատասխանատու նախարար Սեյկու Հասիմոտոն: Միջազգային օլիմպիական կոմիտեն իր տեսակետը դեռ չի հայտնել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |