Գեղասահքի ԱԱ-ն կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

Գեղասահքի ԱԱ-ն կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

PanARMENIAN.Net - Կանադայի Քվեբեկ նահանգի իշխանությունները COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել են հետաձգել գեղասահքի աշխարհի առաջնությունը:

Այն պետք է կայանար մարտի 18-22-ին՝ Մոնրեալում, գրում է BBC-ն:

Չմշկավազորդների միջազգային միությունը (ISU) արդեն հայտարարել է, որ կդիտարկի աշխարհի առաջնությունը 2020-ի ընթացքում, բայց հոկտեմբերից ոչ շուտ անցկացնելու հնարավորությունը: Այժմ Քվեբեկում կորոնավիրուսով վարակման գրանցված 7 դեպք կա, դրանցից մեկը՝ Մոնրեալում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։ Վերջին անգամ պանդեմիա հայտարարվել էր 2009-2010 թթ.՝ խոզի գրիպի ժամանակ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---