Beeline-ի աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել է Աշտարակի ստարտափ ակումբը

Beeline-ի աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել է Աշտարակի ստարտափ ակումբը

PanARMENIAN.Net - «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի «Ստարտափ ակումբ» ծրագրի ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանում Beeline-ի աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել է Աշտարակի ստարտափ ակումբը։

Դա կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները և նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբները գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Գավառում, սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում։

Աշտարակի ստարտափ ակումբի տարածքի վերանորոգումը, նոր կահավորանքը հնարավորություն կտան կրթական ծրագրի երկրորդ փուլին մասնակցող 20-ից ավելի դեռահասներին անցկացնել դասընթացները գունագեղ մթնոլորտում։ Տրամադրող աշխատանքային և խաղային միջավայրը կխթանի պատանիների ներգրավվածությունը, և նրանք ակտիվորեն կբացահայտեն դիզայն մտածողության և ստարտափ էկոհամակարգի առանձնահատկությունները, կծանոթանան բիզնես ոլորտի գործունեությանը, խմբեր կկազմեն, ուսումնասիրություններ, փորձարկումներ կկատարեն և մարզիչների աջակցությամբ կզարգացնեն իրենց ստարտափ գաղափարները:

«Աշտարակի ստարտափ ակումբը նոր շունչ է առել և պատրաստ է ընդունել մասնակիցներին երկրորդ փուլի շրջանակներում։ Մենք վստահ ենք, որ ակումբի նոր տեսքը և ձևավորումը դրական ազդեցություն կունենան պատանիների վրա, և նրանք ավելի մեծ հաճույքով կմասնակցեն դասընթացներին» - ընդգծել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը։

«Մենք շատ կարևորում ենք այս նախագիծը, քանի որ համարում ենք, որ բիզնես գիտելիքները լավ է ստանալ երիտասարդ տարիքում, դա օգնում է ճիշտ մտածելակերպ ձևավորել և մեծացնում է հաջողության հասնելու հավանականությունը: Ուրախ ենք, որ մեր մասնակիցները կարող են սովորել գեղեցիկ և հարմարավետ պայմաններում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի «Ստարտափ ակումբ» նախաձեռնության ռազմավարական գործընկերն է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---