ԱՄՆ շուկաներում ամենամեծ անկումն է եղել 1987-ից ի վեր13 մարտի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հիմնական Dow Jones, S&P 500 և NASDAQ ինդեքսները նվազել են գրեթե 10%-ով: Այդ են վկայում Նյու Յորքի ֆոնդային բորսաների տվյալները: Սա ամենամեծ անկումն է վերջին 33 տարում՝ 1987-ից ի վեր: Արդյունաբերական Dow Jones-ի ինդեքսը կորցրել է 2352,60 կետ՝ նվազելով 9,99%-ով: S&P 500 ցուցանիշը նվազել է 260,74 կետով (9,51%), իսկ NASDAQ-ը՝ 750,25 կետով (9,43%), տեղեկացնում է ՌԲԿ-ն: Ընդ որում VIX ինդեքսը («վախի ինդեքս») մարտի 13-ի տվյալներով բարձրացել է 75,47 կետով (40%): Bloomberg-ը նշում է, որ դեռևս մարտի 12-ին այն ամենաբարձր ցուցանիշն էր գրանցել 2008-ի տնտեսական ճգնաժամից ի վեր՝ բարձրանալով 66 կետով: Ըստ Bloomberg-ի՝ երբ իրավիճակը կորոնավիրուսի տարածման հետ կապված բարելավվի, ինդեքսը կնվազի նույնքան արագ, որքան աճել է, թեև այդպիսի երաշխիքներ չկան: ԱՄՆ շուկայում ինդեքսների կտրուկ անկումով ավարտվեց աճի «ցուլային» շրջանը՝ bull market-ը: Վերջին 11 տարում շուկայում իշխող «ցուլային» շրջանը փոխվել է «արջի» շրջանով: ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել կորոնավիրուսի տարածումը: Ավելի ուշ ԱՄՆ-ն որոշել է ժամանակավորապես փակել մուտքը երկիր Եվրոպայից: Դրանից հետո Brent տեսակի նավթը նվազել է ավելի քան 5 տոկոսով՝ հասնելով $33-ի մեկ բարելի դիմաց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |