Վրացական բանկերը 3 ամսով հետաձգում են վարկերի մարումը

Վրացական բանկերը 3 ամսով հետաձգում են վարկերի մարումը

PanARMENIAN.Net - Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն (Սաքարթվելոս բանկը) և TBC-ն՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերին եռամսյա արտոնություն են տվել՝ հետաձգելով վարկերի մարումը:

Մասնավորապես, «Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիում մարդկանց քանակի նվազեցման նպատակով եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց, տեղեկացնում է Aliq.ge-ն:

Մարտի 13-ից 3 ամսվա ընթացքում օգտատերերը, ովքեր պետք է վճարեին վարկը, հնարավորություն կունենան մինչև մայիս ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը:

Վարկերի վճարումը 3 ամսով հետաձգել է նաև TBC բանկը, որն առաջարկում է եռամսյա արտոնյալ ժամկետ՝ բոլոր ֆիզիկական անձանց, միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև զբոսաշրջության, սննդի և արդյունաբերության այլ ոլորտների վարկառուներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---