Գյումրիում ծեծելով կնոջը սպանած տղամարդն առաջին անգամ չէր բռնություն գործադրում![]() 13 մարտի 2020 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում մարտի 5-ին 43-ամյա ընկերուհուն ծեծելով սպանած և նրա 13-ամյա դստերը ծեծած 28-ամյա տղամարդն այդ կնոջն առաջին անգամ չէր բռնության ենթարկում, հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ տղամարդը գրանցված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, նախկինում 4 անգամ դատապարտվել է (2 անգամ՝ հափշտակության, 1 անգամ՝ սպանության սպառնալիքի, 1՝ անձին մարմնական վնասվածք հասցնելու համար), փոխանցում է Armtimes.com-ը: Ծեծի արդյունքում կինը մահացել էր, երեխան՝ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխայի վիճակը կայուն է: Գաբրիելյանն ասել է, որ կնշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու ենթադրյալ հանցագործի մեղսունակության խնդիրը, սակայն նախկինում նրա նկատմամբ հարուցված քրգործերի շրջանակում նշանակված են եղել դատահոգեբուժական փորձաքննություններ, և բոլորի արդյունքներով էլ փաստվել է, որ տղան մեղսունակ է: Դատախազի խոսքով՝ 43-ամյա կինն առաջին անգամ չէ, որ այդ երիտասարդի կողմից բռնության է ենթարկվել: 2016-ին կրկին միջադեպ է եղել, կինը սկզբում բողոք է ներկայացրել ոստիկանություն, հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 113 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), որը հաշտության հիմքով կարճվել է. տուժողը բողոքը հետ է վերցրել, մեղադրանք առաջադրելու հիմք չի եղել: Տղամարդուն այժմ մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) 1-ին և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով: Դատախազի խոսքով՝ եթե պարզվի, որ մահացած կինը կամ նրա անչափահաս դուստրը պարբերաբար բռնության են ենթարկվել այդ անձի կողմից, ապա չի բացառվում, որ մեղադրանք կառաջադրվի նաև խոշտանգման համար: Գաբրիելյանը մանրամասնել է նաև, որ գործի համաձայն՝ սկզբում մայրն է ծեծի ենթարկվել, վիճաբանությունը ծագել է խանդի հողի վրա: Աղջիկը փորձել է միջամտել, ինչի հետևանքով նա ևս ստացել է մարմնական ծանր վնասվածքներ: Տղամարդը բռունցքներով է հարվածել: Վերջինիս ձեռքերի համապատասխան հատվածները վնասված են եղել: Դեպքի վայրում չեն հայտնաբերվել առարկաներ, որոնք թույլ կտային ենթադրել, որ հարվածները գուցե դրանցով են հասցվել: Դատախազը նշել է, որ քրգործում երեխայի՝ սեռական բռնության ենթարկվելու մասին տվյալներ չկան, սակայն դա ևս քննության առարկա կարող է դառնալ, երբ արդեն աղջիկը հարցաքննվի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |