Զորամասերի սանիտարական պայմանները ստուգվել են![]() 14 մարտի 2020 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին անակնկալ ստուգումներ են իրականացվել զորամասերում։ ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Պետրոսյանի ղեկավարությամբ, այցելել են Լոռու, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասեր: Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամասերի սանիտարական պայմանները, զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը: Ստուգվել են զորամասերում ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, ուսումնանյութական բազայի սարքինության վիճակը, զորքերի ծառայության կազմակերպումը: Փետրվարից՝ մինչև ՀՀ-ում կորոնավիրուսի 1-ին դեպքն ի հայտ գալը, ժամանակավորապես կասեցվել էին զինվորների արձակուրդներն ու այցելությունները։ Մարտի 14-ի երեկոյան դրությամբ, ՀՀ-ում 20 հաստատված կորոնավիրուսի դեպք կա։ Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |