Լիբանանը փակում է բոլոր սահմանները16 մարտի 2020 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի կառավարությունը հայտարարել է մարտի 18-ից Բեյրութի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև ծովային և ցամաքային սահմանները փակելու մասին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին հայտարարել է երկրի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը։ «Դա թելադրված է արտակարգ իրավիճակով առողջապահության ոլորտում, որը պահանջում է բոլոր ջանքերի մոբիլիզացում վտանգավոր վարակի դեմ պայքարում»,- ասել է նախարարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Երկրի ամբողջ տարածքում հայտարարվում է 15-օրյա կարանտին։ Կփակվեն պետական, դպրոցական և նախադպրոցական հաստատությունները, մասնավոր ձեռնարկությունները՝ բացառությամբ կենսապահովման հաստատությունների։ Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Լիբանանում կորոնավիրուսով վարակված ավելի քան 90 մարդ կա, 3-ը մահացել են։ Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |