Մոտ 2000 կամավոր է հավաքագրել ԱՆ-ն 1 օրում

Մոտ 2000 կամավոր է հավաքագրել ԱՆ-ն 1 օրում

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հայտարարել է տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման ժամանակավոր դադարեցման մասին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, մեկ օրում 2000-ից ավելի կամավոր է հերթագրվել։

ԱՆ-ն փնտրում էր կամավորների՝ բժշկական համալսարանի ուսանողների, բուժքույրական կրթությամբ անձանց թվում, հոգեբանների ու սոցաշխատողների, ինչպես նաև թարգմանիչների, տվյալների բազա լրացնողների, վարորդների ու դեղարոյք և սնունդ մատակարարելու հարցում պատրաստակամ մարդկանց։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսօրի դրությամբ երկրում հանրագումարով հաստատված 64 դեպք կա, որոնցից 1-ն առողջացել է:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---