Եվրատեսիլ 2020-ը չեղարկվել է18 մարտի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլ երաժշտական մրցույթը չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին ասվում է մրցույթի Twitter-ի միկրոբլոգում։ Եվրատեսիլ երգի մրցույթն անցկացվել է ամեն տարի վերջին 64 տարում։ Կազմակերպիչները 2020-ի մրցույթը կազմակերպելու տարբերակներ էին փնտրում, բայց, ի վերջո, որոշել են չեղարկել այն կորոնավիրուսի տարածման պատճառով։ Մրցույթը պետք է անցկացվեր հոլանդական Ռոտերդամում։ Քննարկվում է այն 2021-ին նույն քաղաքում անցկացնելու հարցը։ Հայաստանյան պատվիրակը պետք է լիներ Աթենա Մանուկյանը Հունաստանից, Chains On You երգով։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել էր մարտի 13-ին։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 84 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |