Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջ զարմիկը հաղորդում է տվել դատախազություն

Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջ զարմիկը հաղորդում է տվել դատախազություն

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գոհար Հովհաննիսյանը։

«Հաղորդումը ներկայացվել է անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդմանն ընթացք է տվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Էջմիածնում նշանադրությունից և կորոնավիրսուվ հոսպիտալացիմից հետո հայտնի դարձած կնոջ բարեկամները հարձակվել են դեպքի առիթով կատակած բլոգեր, Say Cheese խանութ-սրճարանի սեփականատեր Սերգեյ Սարգսյանի վրա։

Ինչպես Սարգսյանը գրել էր ֆեյսբուքյան իր էջում, մարտի 15-ին նա սոցցանցի իր անձնական էջում մի հումորային տեսահոլովակ է հրապարակել, որում «հայտնել է իր աջակցությունը «էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և հեշտ դարձել երթևեկելը Երևանի փողոցներով»:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---