Մարությանը՝ մետրոյի նոր կայարանի մասին. Մոտավորապես գիտենք՝ որ նախագիծն է արվելու

Մարությանը՝ մետրոյի նոր կայարանի մասին. Մոտավորապես գիտենք՝ որ նախագիծն է արվելու

PanARMENIAN.Net - Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման մի քանի ծրագիր է քննարկվել, քաղաքապետարանը մոտավորապես պատկերացնում է, թե որ ծրագիրն է արվելու, հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մոտավորապես վերջնական ունենք մեզ համար պատասխանը, թե որն ենք անում: Այդ ուղղությամբ որոշակի քայլեր ենք կատարում՝ նախագիծ, նախահաշիվ: Այնտեղ, որտեղ լինելու է կայարանը, հարակից տարածքների գնահատում ենք սկսել, մեր ճարտարապետներն ընդհանուր սահմաններն են ճշտում, որ վերջնական մոդելն ունենանք», - ասել է Մարությանը:

Երևանում մետրոյի նոր կայարան կառուցելու մասին քննարկումները սկսվել են 2018-ից: 2019-ի հոկտեմբերին արդեն հայտարարվեց, որ քաղաքապետարանը մասնավոր ներդրողի հետ արդեն ձեռք է բերել նախնական պայմանավորվածություն՝ նոր կայարանի կառուցման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---