ՊԵԿ. Հարկային հետաձգումներ չեն լինելու, օժանդակություն կարվի

ՊԵԿ. Հարկային հետաձգումներ չեն լինելու, օժանդակություն կարվի

PanARMENIAN.Net - Երկրում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին, փոքր ու միջին ձեռնարկություններին հարկային արտոնություններ, հետաձգումներ չեն տրամադրվի՝ լինելու է օժանդակություն։ Այդ մասին տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Կառավարութան որոշմամբ, ՀՀ տնտեսությանը տրամադրվելիք գումարի մի մասը լինելու է որպես հասցեական օժանդակություն ՓՄՁ-ներին, հատկապես՝ թիրախային այն ոլորտներում, որոնք են զբոսաշրջությունը, հյուրանոցնային բիզնեսը, հանրային սննդի օբյեկտները, որոնք առավել շատ են տուժում։

Օժանդակությունը լինելու է անտոկոս փոխառությունների, սուբսիդավորման, փոխառությունների համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սոցիալական օժանդակությունների տեսքով։ Հնարավոր է կառավարությոնը կարողանա ներգրավել գումարներ և որպես ներդրումային օժանդակություն տրամադրվել բիզնեսին։

Անանյանը հայտնել է նաև, որ ապրանքաշրջանառությունը նվազել է, ՀԴՄ կտրոնների քանակը՝ ևս, քանի որ հանրային սննդի ոլորտի մեծ մասը չի գործում։ Առևտրում վերջին օրերի փոփոխությունները դեռ էական չեն՝ դրանք, հավանաբար, առջևում են։

Նա նշել է, որ հարկային վարչարարությունն իրականացվում է նույն ծավալով, նույն խստությամբ։

Գործադիրի հատկացված առաջկցության առաջին՝ 25 մլն դրամի փաթեթն ուղղվելու է բիզնեսի համար վարկերի տրամադրմանը։ Նախագծի համաձայն՝ գումարի 50%-ը ֆինանսավորելու են բանկերը, մինչև 50 տոկոսը՝ Կառավարությունը։ Գործադիրի հատկացրած գումարն անտոկոս է, բանկերին ու վարկային կազմակերպությունների տոկոսը կսուբսիդավորի կառավարությունը։ Այսինքն, տնտեսվարողը 0%-ով գումար կստանա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---