Հայոց ցեղասպանության համար ներողություն հայցող կոչի օգտին ստորագրահավաքի մասնակիցների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով

PanARMENIAN.Net - «Հայեր, ներեք մեզ» կոչի տակ, որտեղ ներում է հայցվում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, արդեն ստորագրվել է շուրջ 10 հազար հոգի: Կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրում հավաքել է շուրջ 8 հազար ստորագրություն:



Այս նախաձեռնության հեղինականերն են Ստամբուլի Բանչելիի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշկին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների եւ հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: «Ես չեմ կարող հաշտվել Օսմանյան կայսրությունում հայերին պատուհասած աղետի եւ նրա ուրացման հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում եմ սեփական կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ ներողություն են խնդրում նրանցից»,-ասվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---