Մարտի 23-ին Սադախլոյի անցակետը կբացվի բեռնատարների համար

Մարտի 23-ին Սադախլոյի անցակետը կբացվի բեռնատարների համար

PanARMENIAN.Net - Վրացական կողմի փոխանցմամբ, մարտի 23-ին՝ ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիից դուրս)։

Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնողների մուտքը վրացական կողմից ժամանակավորապես դադարեցվել էր՝ Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտնում։

Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած են համարվում արդեն 3-ը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---