Ադրբեջանի միլի մեջլիսը քվեարկել է Իլհամ Ալիեւի ցմահ նախագահության օգտին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի խորհրդարանականները հանել են նույն անձի համար հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու սահմանափակումները: Այլ կերպ ասած, եթե հանրաքվեում ընդունվեն Սահմանադրության ուղղումները, ապա Ադրբեջանի ղեկավարը կկարողանա իր թեկնածությունն առաջադրել երկու անգամից ավելի:



Միլի մեջլիսը արտահայտվել է ուղղումների անհրաժեշտության օգտին, համապատասխան փաստաթուղթն ուղղված է Սահմանադրական դատարան: Դրանից հետո հարցը կդրվի համաժողովրդական հանրաքվեի, հաղորդում է Bakiliar.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---